Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Էդուարդ Աղաջանյանը Վարշավայում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել ենք Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում:

Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ ենք ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի ու Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ, ինչպես նաեւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Պլուրայի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Լեհաստանի Հանրապետություն ուկրաինացի փախստականների հոսքի ծավալները եւ այս համատեքստում տնտեսական մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները:

Մանրամասներ եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ:

Կարեւորվել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների չորրորդ նիստի անցկացումը Հայաստանում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների դերակատարության տեսանկյունից:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

ԱԺ գործընկերներիս հետ ընդգծել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության եւ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը: 

Թեմայի այլ նորություններ