«Դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ դպրոցում սովորել». Ռուբինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    13 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

«Դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ դպրոցում սովորել». Ռուբինյան

«Դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ դպրոցում սովորել». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարել է, որ ընդդիմության շարքերում միմյանց հակասող հայտարարություններ են հնչում։

Նա մեջբերել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայտարարությունները, թե սահմանազատումը պետք է տեղի ունենա խորհրդային քարտեզներով. «Բայց մեր մյուս գործընկերները գալիս, ասում են՝ դուք պատրաստվում եք հանձնել Տավուշի չորս գյուղեր։ Կան հանրագիտարաններ, կա ինտերնետ, կարող եք բացել, նայել՝ որտեղով են անցել ՀԽՍՀ սահմանները»։

Նա խորհուրդ է տվել նայել թեկուզ ՀՅԴ-ի՝ իշխանության եղած ժամանակ հրատարակված դասագրքերը, որտեղ ՀՀ տարածքը նշված է 29.743 մ2. «Ինձ մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու կամ նշելու մեջ, դուք եք մեղավոր, որովհետև ձեր գրած դասագրքերով եմ գնացել դպրոց, սովորել։ Իմ սովորելու տարիներին Լևոն Մկրտչյանը 2 անգամ եղել է ԿԳ նախարար»։

 

Թեմայի այլ նորություններ