Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան

Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան

Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և սահմաններ: Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է: 

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: Իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը: Ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են: Ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովվում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես չկան»,- նշեց նա: 

Փաշինյանի խոսքով՝ դա է պատճառը, որ դեմ չեն սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․  «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը: Այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք: Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ