Չենք կարող ասել՝ կսկսի՞, թե՞ չէ, մեր նպատակն է երկրի շուրջ ստեղծել իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Չենք կարող ասել՝ կսկսի՞, թե՞ չէ, մեր նպատակն է երկրի շուրջ ստեղծել իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան

Չենք կարող ասել՝ կսկսի՞, թե՞ չէ, մեր նպատակն է երկրի շուրջ ստեղծել իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան

«Այո, մենք խաղաղության մասին շատ պետք է խոսենք, բայց չպետք է մոռանանք, որ, ցավոք, խաղաղությունը միայն մեր որոշումից չԷ կախված»:

Այս մասին մարտի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Գյումրում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս վայրիվերումները նաև դրա համար են, որ մենք ուզում ենք ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, որովհետև մենք չենք կարող ասել՝ հն, կսկսի՞, թե՞ չի սկսի, մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ ստեղծել մի իրադրություն, այս իրադրությունը (- խմբ. ցույց է տալիս ՀՀ քարտեզի մակետը) և այս երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, և մեզ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը վերահաստատել է՝ այնուամենայնիվ, խոսակցությունը պետք է տեղի ունենա. «Հետո մենք ինչ-որ նախադասություններից կհրաժարվենք, ինչ-որ նախադասություն կբերենք կավելացնենք, բայց որպես կառավարող կուսակցություն մեր քաղաքական միտքը պետք է աշխատի, և մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ մեր կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց, դա շատ կարևոր է»:

Թեմայի այլ նորություններ