Բրյուսելի հանդիպումը աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Բրյուսելի հանդիպումը աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ. վարչապետ

Բրյուսելի հանդիպումը աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ. վարչապետ

Ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է. հօդս են ցնդում Արևմուտքում ՀՀ-ն որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը:

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Բրյուսելի հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական և քաղաքական էր, աննախադեպ էր թե՛ ձևաչափով, թե՛ նշանակությամբ:

«Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած էական առաջընթացը և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունն ու աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ