Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    60%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը

Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ազատության հրապարակի հարևանությամբ, նրանք փակել էին Թումանյան փողոցը։

«Հող են հանձնում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ անցող մեքենաների վարորդներին հորդորելով ազդանշան տալ։ Ակցիայի անցկացման վայր ժամանած ոստիկաններն, իրենց հերթին, կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից ու ակցիան շարունակել այլ տեղում։

Նշենք, որ այս պահին Կիրանցի բնակիչներն էլ փակել են միջպետական ճանապարհը, քանի որ ըստ նրանց, երեկ հրապարակված քարտեզների հիման վրա մասնագետներն այսօր առավոտյան սկսել են գյուղում չափագրումները և չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, արվեստանոցը, դպրոց է քանդվելու, տներ, որպեսզի ճանապարհն անցնի։ 

Ճանապարհը փակած քաղաքացիներին այցելել է մարզպետ Հայկ Ղալումյանը, ով առաջարկել է փակ հանդիպում անցկացնել: Բնակիչների մի մասը մասնակցում է այդ հանդիպմանը, իսկ ճանապարհը շարունակում են փակ պահել և նշել, որ թույլ չեն տալու ոչ մի այլընտրանքային ճանապարհի կառուցում, որովհետև ըստ նրանց, այլընտրանքային ճանապարհն անցնելու է գյուղի դպրոցի և եկեցեցու միջով, եթե գործողությունները սկսեն երեկ հրապարակված քարտեզներով:

Երեկվանից ակցիաներին մասնակցում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում տեղի բնակիչների հետ, իսկ այս պահին գտնվում են Կիրանցում:

Նշենք՝ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Ակցիայի ժամանակ հավաքվել են բնակիչներ Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Թեմայի այլ նորություններ