Բացառել թերություններով սուբվենցիոն ծրագրերի ընդունումն ու վճարումը․ Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    43%
    2 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    11 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    14 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    49%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Բացառել թերություններով սուբվենցիոն ծրագրերի ընդունումն ու վճարումը․ Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել

Բացառել թերություններով սուբվենցիոն ծրագրերի ընդունումն ու վճարումը․ Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Խորհրդակցության ժամանակ նախ քննարկվել է նախորդ գործակարգավարականների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Նախարարը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների կողմից իրականացվող աշխատանքով։ Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են գրաֆիկով սահմանված կարգով։

Այնուհետև քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Սանոսյանը հերթական անգամ հանձնարարել է բացառել թերություններով ծրագրերի ընդունումն ու վճարումը։

Նախարարին է զեկուցվել նաև ՏԿԵՆ և նախարարությանը ենթակա մարմինների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ հարցեր։

Նախարարի կողմից տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։

Թեմայի այլ նորություններ