ԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

ԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։  

Հիմնական զեկույցով հանդես է գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այո, բանակցություններ պետք է լինեն, այո սահմանազատում պետք է լինի։ Ըստ մեզ՝ սահմանազատման հիմքը պետք է լինեն 1993 թվականի փաստացի գործող սահմանները»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ ապրիլի 19-ին ձեռք բերած պայմանավորվածությանը։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով վարչապետին իրավունք տրվում է կազմել խորհրդակցական մարմիններ։ Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որևէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը։ Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ Տարածքը դա այն հողն է,որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հետևաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ընդունել Ազգային ժողովի հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, թե ինչի հիման վրա պետք է սահմանազատումը տեղի ունենա։

«Սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ՝ սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո անցնեն սահմանագծման։ Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը՝ Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու պահին»,- ասաց Խաչատրյանը։

Թեմայի այլ նորություններ