Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    60%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է

Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունի հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։ Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Թեմայի այլ նորություններ