44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    74%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    35%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել. Փաշինյան

44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել. Փաշինյան

Այստեղ խոսք գնաց առաջնորդության մասին, ինչո՞ւմն է քաղաքական առաջնորդության ամենամեծ իմաստը ու էությունը. Որ փոփոխվող աշխարհում ադապտացնես այն երկիրը, որը առաջնորդում ես։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ 1994 թվականի հրադադարը հաստատվել է, բայց դրանից հետո աշխարհը փոխվել է, իսկ մենք չենք փոխվել, մենք բոլոր առումներով մնացել ենք 1994 թվին»,- նշեց նա:

Այնուհետև վարչապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ եղած խնդիրներին․ «Ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ, պարզվեց, բանակը չգիտեր կողնորոշվել: Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որակի հետ կապված շատ լուրջ մսխում է տեղի ունենում։

Նա հայտարարեց, թե մարդիկ իրեն ասում են, որ պետական համակարգը չի աշխատում. «Սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա»,- նշեց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ