Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Հայաստան

 Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, թե Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։

«Կարծում եմ, որ նրա ներկայությունն այստեղ ողջունելի կլինի։ Այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,- տեղեկացրել է Մարագոսը։ ԵՄ դեսպանի խոսքով, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ SEPA-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես, անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով. 

«Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ SEPA-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասել է դեսպանը ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ:

«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,-ասաց նա։

Դեսպան Վասիլիս Մարագոսը խոսելով նոր օրակարգից՝ նշեց, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։ «Կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման ճանապարհին ենք, բայց իրականում մենք կարող ենք միասնաբար ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ որևէ այլ պատճառով, այլ որպեսզի կարողանանք հայ ժողովրդին և այստեղ բիզնեսին հնարավորություն տալ՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների և հարգանքի վրա, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։ Սա մեր միասնական նպատակն է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։

 

Թեմայի այլ նորություններ