Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ

Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել մի շարք երկրների քաղաքացիների նկատմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զինված ուժերի կազմում Դոնբասի հակամարտությանը մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, քրեական գործեր են հարուցվել, մասնավորապես, Հայաստանի 7 քաղաքացիների նկատմամբ: Գործեր են հարուցվել նաեւ Իտալիայի 19, Իսպանիայի 27 եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ:

Նախատեսվող պատիժը ցմահ ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ:

«Պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 1977 թվականի I լրացուցիչ արձանագրության 47 հոդվածի համաձայն, նրանք հանդիսանում են վարձկաններ», - ասել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունում:

Թեմայի այլ նորություններ