Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան

Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նախատեսվում է երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն (դեղորայք եւ սնունդ) ուղարկել Լիբանան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջին թռիչքը պլանավորված է օգոստոսի 8-ին երեկոյան՝ ժամը 21:00-ին, որով հիմնականում դեղորայք կտեղափոխվի։

«Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, եւս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Հիմա ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Լիբանան են այցելելու Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին եւ հանդիպումներ ունենան Լիբանանի կառավարության եւ հայ համայնքի անդամների հետ:

Թեմայի այլ նորություններ