Հիշողությունը ոչ միայն պետք է հարգի անցյալը, այլև ծառայի որպես հզոր գործիք՝ կերտելու ցեղասպանություններից զերծ աշխարհ. դեսպան Ներսեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հիշողությունը ոչ միայն պետք է հարգի անցյալը, այլև ծառայի որպես հզոր գործիք՝ կերտելու ցեղասպանություններից զերծ աշխարհ. դեսպան Ներսեսյան

Հիշողությունը ոչ միայն պետք է հարգի անցյալը, այլև ծառայի որպես հզոր գործիք՝ կերտելու ցեղասպանություններից զերծ աշխարհ. դեսպան Ներսեսյան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություններին։ Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից:

«Վ․ Ներսեսյանը ապրիլի 20-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Անմար կրակ խաչքարի» հուշահամալիրում կազմակերպված արարողությանը։ Իր ելույթում նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության վայրագությունների ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Նա նշել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին էթնիկ զտումները որպես անցյալի վայրագությունների սահմռկեցուցիչ արձագանք՝ ընդգծելով անցյալի անարդարություններին անդրադառնալու և դրանց կրկնությունը կանխելու կարևոր նշանակությունը:

Ապրիլի 21-ին դեսպան Ներսեսյանը մասնակցել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին և դրան հաջորդած եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողությանը։

Ապրիլի 24-ին դեսպան Ներսեսյանը բրիտանացի խորհրդարանականների հետ միասին մասնակցել է Ուայթհոլի Սենոտաֆ հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ զետեղելու արարողությանը: Հիշատակի այս հանդիսավոր ակտը, Լոնդոնի սրտում, խորհրդանշում էր Հայոց ցեղասպանության զոհերին երբեք չմոռանալու և նման վայրագություններից զերծ աշխարհին ձգտելու հավաքական վճռականությունը:

Դեսպանն իր ելույթում վերահաստատել է Հայոց ցեղասպանության դասերի՝ ապագա վայրագությունների կանխարգելման գործում որպես ուղեցույց ծառայելու հրամայականը ՝ ընդգծելով, որ հիշողությունը ոչ միայն պետք է հարգի անցյալը, այլև ծառայի որպես հզոր գործիք՝ կերտելու ցեղասպանություններից զերծ աշխարհ։

Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Երբ մենք հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք անդրադառնում ենք նաև բրիտանացիների նշանակալի դերին և օգնության ջանքերին հայոց պատմության ամենամութ գլուխներից մեկի ընթացքում: 1915թ․ Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես մարդկության դեմ հանցագործություն։ Ավելին, Ուելսի և Շոտլանդիայի իրավասու կառավարությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` դրանով իսկ հաստատելով հայ ժողովրդի կողմից կրած վայրագությունների ճանաչման և հիշելու կարևորությունը»:

Դեսպան Ներսեսյանն իր երախտագիտությունն է հայտնել բրիտանացի գիտնականներին և պետական գործիչներին, մասնավորապես Ջեյմս Բրայսին և Առնոլդ Թոյնբիին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության վայրագությունների փաստագրման և բացահայտման գործում: Նրանց մանրակրկիտ հետազոտական և շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերն օգնեցին ուշադրություն դարձնել հայ ժողովրդի կրած սարսափների վրա՝ ուժեղացնելով արդարության և ճանաչման կոչերը միջազգային հարթակում.

«Նրանց կարեկցանքն ու հավատարմությունը մարդու իրավունքներին շարունակում են ոգեշնչել մեզ, երբ մենք ձգտում ենք ապահովել, որ Հայոց ցեղասպանության դասերը երբեք չմոռացվեն, և որ նման վայրագությունները երբեք չկրկնվեն»»,- հայտնում են դեսպանությունից:

Թեմայի այլ նորություններ