Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Գերմանիայի կենտրոնական միջոցառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Գերմանիայի կենտրոնական միջոցառումը

Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Գերմանիայի կենտրոնական միջոցառումը

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից: Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆրանկֆուրտ քաղաքի գանձապահ դր․ Բաստիան Բերգերհոֆը, Հեսսեն երկրամասի Լանդթագի փոխնախագահ Անգելա Դորնը, ինչպես նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը։ Հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում կարևորեց 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որում Բունդեսթագն ընդունել է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը։ Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները և անվտանգության ռիսկերը՝ դեսպանն ընդգծեց, որ այժմ ճիշտ ժամանակն է այս պատասխանատվությունը կյանքի կոչելու համար։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթով։

Արարողության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք: Երաժշտական կատարումներով հանդես եկան ջութակահարուհի Անի Աղաբեկյանը և թավջութակահար Հայկ Սուքիասյանը։ Կորինա Կուլենկամպը ընթերցեց իր «Aprikosenzeit, dunkel» վեպից մի հատված։

Այս օրերին Գերմանիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Բեռլին, Քյոլն, Համբուրգ, Մյունխեն, Լայպցիգ, Հալլե և այլ քաղաքներում տեղի հայ համայնքների նախաձեռնությամբ անց են կացվում Հայոց ցեղասպանության հիշատակի տասնյակ միջոցառումներ։

Գերմանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են թեմային հոդվածների և ֆիլմերի ցուցադրությամբ։

Թեմայի այլ նորություններ