ՊԵԿ-ը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

ՊԵԿ-ը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված  գնումներով  հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:

 

Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ  պետական եկամուտների կոմիտեն  քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:

Թեմայի այլ նորություններ