Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հավշետվությունը:

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հարկային և գնումների համակարգերում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը և ընդգծել ֆինանսների արդյունավետ կառավարմանը միտված շարունակական և հետևողական միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը թույլ կտա տարվա ընթացքում ավելի կանխատեսելի դարձնել միջոցների ծախսման ընթացքն ու կառավարումը:

Թեմայի այլ նորություններ