«Ժողովուրդ». Իշխանությունների ներսում սկանդալ է հասունանում. «կռիվ» հողատարածքի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    30 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    19 կմ/ժ
  • Լոռի 18°C
    85%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    89%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    71%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    86%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    30 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.6002
  • Ռուբլի = 4.39425
  • Դոլար = 388.782

«Ժողովուրդ». Իշխանությունների ներսում սկանդալ է հասունանում. «կռիվ» հողատարածքի համար

«Ժողովուրդ». Իշխանությունների ներսում սկանդալ է հասունանում. «կռիվ» հողատարածքի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունն իր հարակից տարածքում գտնվող, մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է, որպեսզի քաղաքապետարանը մշակի, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել, սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ:

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ խնդիրը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Բայց, ըստ մեր տեղեկությունների, կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով նշեց. «Տեղյակ եմ, որ քննարկումներ կան։ Եվ դա նորմալ է»: Մենք զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ ենք տվել», – նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Թեմայի այլ նորություններ