Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացին ներգրավվել ոլորտի թուրք մասնագետներին:

Այս մասին հայտնել է «Անտոնովի» ղեկավար Օլեքսանդր Լոսը Ուկրաինայի փոխվարչապետի հետ Թուրքիա կատարած այցից օրեր անց: Լոսը հիշեցրել է, որ 2 երկրների միջև ավիաշինական ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռևս 2013 թ.-ին՝ կապված AN-158 ինքնաթիռների հետ :

«Այն ժամանակվանից սկսած թուրք գործընկերների ու ընկերների հետ սերտ կապի մեջ ենք: Դրա շնորհիվ այսօր բարձրաստիճան ղեկավարները քննարկում են AN-178-ի համատեղ արտադրության հետ կապված համագործակցության ներուժը»,- ասել է Լոսը:

Ըստ Լոսի՝ ինքնաթիռների տեխնիկական համալրման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը պարտադիր պայման է, քանի որ AN-178 ինքնաթիռներ պետք է արտադրվեն նաև թուրքական բանակի ու ոստիկանության համար:

 

Աղբյուր`    Anadolu

Թեմայի այլ նորություններ