Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացման վրա. Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացման վրա. Պուտին

Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման գործընթացները առավել բարենպաստ ազդեցություն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա և նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը: ԵվրԱզԷս-ի պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն շարունակում է աճել, ավելանում է  արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքը»,-Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նաև խոսել է առկա խոչընդոտներից, մասնավորապես՝ ընդգծել է, որ անդամ երկրների առաջ նոր մարտահրավերներ կան, և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, օրինակ, ապրանքների ու ծառայությունների առևտրի խոչընդոտների վերացման վրա, որոնք առկա են շուկայի տարբեր ոլորտներում։

ՌԴ նախագահն առաջնահերթությունների թվում նշել է է նաև ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը:

«ԵվրԱզես-ի ֆինանսական շուկայի վերաբերյալ փաստաթուղթը կդառնա ճանապարհային քարտեզ բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ ընդհանուր կանոնների մշակման ու հաստատման համար»,-ասել է նա։

Թեմայի այլ նորություններ