Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի ազդի Ստամբուլում Այա Սոֆիայի {Սբ․ Սոֆիա} տաճարի՝ թանգարանից մզկիթի վերափոխմա որոշման վրա: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
«Թուրքիան որոշեց փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը թանգարանից դեպի մզկիթ` հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա», - շեշտել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ նրանք, ովքեր քննադատում են Թուրքիայի գործողությունները, ի վիճակի չեն իրենց տարածքում պայքարել իսլամաֆոբիայի դեմ: Բացի այդ, նա տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը համարել է ինքնիշխան իրավունք:
Էրդողանը նախկինում ստորագրել է հրամանագիր ՝ Այա Սոֆիային մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին ՝ չեղյարկելով թուրքական իշխանությունների 1934 թ համապատասխան որոշումը .