ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էտեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպում է ունեցել Քոչարյանի տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանարվող լուրերի` հանդիպումը տեղի է ունեցել Բելլա Քոչարյանի խնդրանքով ՌԴ դեսպանատանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Նշենք, որ Պուտինը Հայաստան էր ժամանել մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: