ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելուն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն:

Այդպիսով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ճեպազրույցի ժամանակ չհերքեց լրագրողի դիտարկումը, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ։

«Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ,  որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»:

Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում:

«Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ