Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    16%
    6 կմ/ժ
  • Շիրակ 29°C
    28%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 35°C
    26%
    24 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    59%
    16 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    16%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    16%
    13 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    31%
    13 կմ/ժ
  • Արցախ 27°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 19-ին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին:

Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Յունը նախարար Այվազյանին փոխանցել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:

Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Թեմայի այլ նորություններ