Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ

Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները:

 «Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, և դա մեր քաղաքական կարևոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոոլորտներից մեկը: Այդ պատճառով նաև մենք կառավարության կառուցվածքում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել՝ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգ:

 Եվ շատ կարևոր է արձանագրել, այս ընթացքում ինքս էլ անձամբ համոզվել եմ, որ այս խնդրի լուծման համար մտավոր և գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա: Եվ հիմա այդ ներուժի իրացման համար երկու կարևոր կոմպոնենտ մենք պետք է կարողանանք պատշաճ մակարդակով ապահովել: Առաջինը կամ թվարկման հերթականությունը գուցե պատեհ չէ այստեղ, որովհետև, ըստ էության, զուգահեռ պետք է տեղի ունենան այդ երկուսը. խոսքը արտադրական հզորությունների և արտահանման ենթակառուցվածքների ձևավորման մասին է:

 Իհարկե, սա երկարաժամկետ և ռազմավարական քննարկման խնդիր է: Այս փուլում մեզ համար կարևոր է, որ կարողանանք մեր ներքին ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման և տեղադրման ընթացքում ճիշտ և արդյունավետ որոշումների գանք, որպեսզի միևնույն ժամանակ լուծենք երկու խնդիր. նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում և մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները»,- նշել է վարչապետը:

 

Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք միտված են եղել աշխատանքային որոշակի համակարգեր և մեխանիզմներ ստեղծելուն, առաջացած խնդիրներն ու  դրանց լուծման հնարավորությունները:

Թեմայի այլ նորություններ