Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս.թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված Կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետև խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետևանքով իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Աշխատանքային խմբի նիստի մասնակիցները քննարկել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:

Քննարկման առարկա է դարձել նաև աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին:

Թեմայի այլ նորություններ