Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը. Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը. Քերոբյան

Կառավարությունը հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը. Քերոբյան

ՀՀ կառավարությունը ներկա դրությամբ հակված է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այս պահին մենք հակված ենք երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով թուրքական ու ադրբեջանական մակնշմամբ ապրանքների առկայությանը Հայաստանի շուկայում, նախարարն ասաց, որ տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ, որոնց վրա եղել է թուրքական ու ադրբեջանական մակնշում: «Եղել են բազմաթիվ թուրքական ապրանքներ ու դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա ու կդառնա 10 տոկոս, որովհետև այդ ընկերությունները պետք է փող ծախսեն ու դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ»,- նկատեց Վահան Քերոբյանը: 

Թեմայի այլ նորություններ