ՀՀ-ն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը, Պուտինն էլ մերժել է ընդհանուր շուկայի առաջարկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՀՀ-ն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը, Պուտինն էլ մերժել է ընդհանուր շուկայի առաջարկը

ՀՀ-ն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը, Պուտինն էլ մերժել է ընդհանուր շուկայի առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի գնին վերաբերող բանաձևը համաձայնեցվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն Հայաստանը և Բելառուսը այն չեն ընդունել։ Պուտինը, իր հերթին, չի ընդունել գազի միասնական սակագնի անցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»՝ գազի գնի շուրջ քննարկումը ծավալվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեսակապով գագաթնաժողովի ժամանակ։

Նիստի ընթացքում Փաշինյանն առաջարկել է գազի գնի բանաձևի փոխարեն անցնել միասնական սակագնի։

«Ներկայիս գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում, գազի ընդհանուր շուկայի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանում հատկապես սուր է զգացվում: Ինչպես բազմիցս նշել եմ՝ ԵԱՏՄ-ում ինտեգրման մեր հիմքերից մեկը պետք է դառնա էներգառեսուրսների միասնական շուկան՝ ոչ խտրական սկզբունքներով: Առանց դրա անհնար է ապահովել տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ՝ միության բոլոր անդամների համար»- նշել է Փաշինյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն Պուտինն ակնարկել է, որ դա անհնար է։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին կարող է հաստատվել միայն միասնական բյուջեի և հարկային համակարգի առկայության և ավելի խորը ինտեգրման դեպքում:

Հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով Պուտինն առաջարկել է ընդունել մինչև 2025թ. ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունն առանց գազին վերաբերող կետի:

Ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56:

Աղբյուր՝ Panarmenian.net

Թեմայի այլ նորություններ