Հայաստանում մեկնարկել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հայաստանում մեկնարկել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը

Հայաստանում մեկնարկել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը

Հայաստանում իր աշխատանքն է սկսել AK-103 «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:

Ս.թ. հունիսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան ասել էր, որ Հայաստանում տարեկան կարող է արտադրվել մինչեւ 50 000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ:

Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ Զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:

Banak.info-ն հայտնում է, որ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն ՀՀ Զինված ուժերին նվիրաբերել է 170 000 դոլար՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ եւ ծախսանյութեր ձեռք բերելու նպատակով:

Աղբյուր՝ Mediamax.am

Թեմայի այլ նորություններ