2021 թվականի 5 ամիսներին 2019-ի համեմատությամբ ունենք հարկային եկամուտների 8.3 տոկոս աճ. վարչապետի պաշտոնակատար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

2021 թվականի 5 ամիսներին 2019-ի համեմատությամբ ունենք հարկային եկամուտների 8.3 տոկոս աճ. վարչապետի պաշտոնակատար

2021 թվականի 5 ամիսներին 2019-ի համեմատությամբ ունենք հարկային եկամուտների 8.3 տոկոս աճ. վարչապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ բյուջետային հարցերին: Նա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից խնդրեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատելով:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ: Նրա խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն ե՛ւ 2020 ե՛ւ 2019 թվականի համեմատելի տվյալների համեմատ: 618.4 մլրդ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից եւ 34.8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից:

«Վերադարձված գումարների մասով նշեմ, որ 2021 թվականի ընթացքում վերադարձված 64.6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից եւ 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020-ի ընթացքում վերադարձված գումարներից»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով հարկային եկամուտների մոտավորապես 40 տոկոս աճ էր արձանագրվել. «Հիմա 2019-ի համեմատությամբ ունենք 8.3 տոկոս աճ»:

«Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս ամեն ինչը տեղի են ունենում գումարների վերադարձի ֆոնին: 2021-ի 5 ամիսներին վերադարձված 68.6 մլրդ դրամը՝ ակցիզային հարկի, ավելացված արժեքի եւ հիփոթեքային վարկով եկամտահարկի վերադարձին է վերաբերում: Սա նույնպես կարեւոր ցուցանիշ է, որովհետեւ մենք հարկային հավաքագրումների այսպիսի առաջանցիկ աճ ապահովում ենք՝ բիզնեսին եւ քաղաքացիներին վերադարձնելիք գումարն ամբողջությամբ վերադարձնելով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է արձանագրել, որ Կառավարությունը շարունակում է բիզնեսի եւ հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը:

Բացի այդ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ նախորդ օրը քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահն ասել է, որ երբ բիզնեսը ԱԱՀ-ի վերադարձի հարցով դիմում է գրում ՊԵԿ-ին՝ 3-4 օրվա ընթացքում գումարը հետ է վերադարձվում: Նա Էդվարդ Հովհաննիսյանին ասաց, որպեսզի հանրությանը ներկայացնի դա:

Արձագանքելով ՊԵԿ նախագահն ասաց. «ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ եկամտահարկի գծով վերադարձվող փոխհատուցվող գումարների դիմումները հիմնականում ամսի 20-ից հետո այսինքն հաշվետվությունները ներկայացնելուց հետո ստացվում է ՊԵԿ-ում եւ ձեռնարկվում է դրանք ուսումնասիրելու, իսկ որոշ դեպքերում պարզեցված եղանակով՝ վերադարձվում են: Այսինքն ձեռնարկվում է այդ գործընթացը եւ հաշված օրերի ընթացքում հարկ վճարողի ունեցած գերավճարները փոխանցվում են նրա բանկային հաշվեհամարներին՝ ֆինանսների նախարարության կողմից՝ ՊԵԿ-ի կատարած տվյալների ուսումնասիրության հիման վրա»:

Թեմայի այլ նորություններ