ՀՀ ռազմական բյուջեն 2020-ին գրեթե չի փոխվի՝ կազմելով $625 մլն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ռազմական բյուջեն 2020-ին գրեթե չի փոխվի՝ կազմելով $625 մլն

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն միջին փոխարժեքով։

Բյուջեի նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 30-ի կառավարության արտահերթ նիստի ընթացքում։

2019 թվականին պաշտպանության ծախսերը գրեթե նույնն էին՝ մոտ 300․6 մլրդ դրամ։ 2020-ի բյուջեի նախագծով «ռազմական կարիքների բավարարում» ենթածրագրին 194․2 մլրդ դրամ է հատկացվելու 2019-ի մոտ 190 մլրդ դրամի դիմաց։

Զգալիորեն աճելու է բանակի շենքային պայմանների բարելավման աշխատանքների ծավալը․ 2019-ի 66 մլրդ դրամի դիմաց պլանավորվում է հատկացնել 97․2 մլրդ դրամ։

ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2019-ի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց 2020-ին գնվելու է մոտ 13 մլրդ դրամի տեխնիկա։

Վերջին տարիներին ՀՀ-ն կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։

ՀՀ 2020 թ. պետբյուջեն ծախսերի գծով կկազմի 1.880 տրիլիոն դրամ։

Նշենք, որ Հայաստանի տարածաշարջանային հակառակորդ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թ-ին կազմել է 1 մլրդ 787 մլն դոլար, որից 812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։

Թեմայի այլ նորություններ