Կանադական լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան»-ում. կինոփառատոնը ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կանադական լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան»-ում. կինոփառատոնը ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում

Կանադական լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան»-ում. կինոփառատոնը ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչև նոյեմբերի 26-ը նախատեսված «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։

«Ոսկե ծիրանն» առաջին անգամ է համագործակցում Telefilm Canada-ի հետ, և վերջինս աջակցել է, որ կանադական նորագույն բացառիկ ֆիլմերի ցուցադրություն իրականացվի հայ հանդիսատեսի համար, ինչպես նաև՝ օնլայն նախաձեռնություններ։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաև լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երևանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին: Էգոյանը տասը տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր և այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Տորոնտոյի ՄԿՓ-ում լավագույն կանադական խաղարկային ֆիլմի և լավագույն ֆիլմի «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմի մրցանակը շահած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակ ստացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», Կարինե Թորոսյանի՝ հայ-կանադական համատեղ արտադրության «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։

Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում։

«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև ներկայացուցիչ Telefilm Canada-ից։

Թեմայի այլ նորություններ