Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովան նշել է Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովան նշել է Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովան նշել է Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ իսկապես տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները:

«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել է Զախարովան:

Վերջինս հավելել է, որ «ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»: «Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- նշել է Զախարովան:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում առկա բոլոր խորը հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանցիների և հայերի համակեցության պատմական դրական փորձ կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար: Ըստ նրա, դա իրական նախադրյալներ է ստեղծում ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, և այդ երկխոսությունը տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն է:

Զախարովան նշել է, որ կողմերը պետք է մասնակցեն տարածաշրջանում առևտրի, տրանսպորտի և էներգետիկ հնարավորությունների փոխշահավետ տարբեր տարբերակների իրականացմանը: «Օրակարգը պետք է ներառի գործարարների, գիտնականների, առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի ստեղծում և համախմբում: Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխայցելություններն են, մանավանդ, որ արդեն նման փորձ կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով, սա ճիշտ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ըստ Զախարովայի, այս ամենը հնարավոր կլինի պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման դեպքում:

Թեմայի այլ նորություններ