Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար. ՀՀ ԱԽ քարտուղար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար. ՀՀ ԱԽ քարտուղար

«Սահմանազատման հանձնաժողովը քննարկելու է սահմանին և սահմանի անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայաստանը նախկինում էլ առաջարկել է Ադրբեջանին հայելային եղանակով հետ քաշել զորքերը սահմանից, որպեսզի անվտանգության միջավայրը հանգիստ լինի». այդ մասին ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը և Արցախի հետ Հայաստանի կապը կարգավորվում են տարբեր մեխանիզմներով: Արմեն Գրիգորյանն անդրադառնում է նաև հայկական արբանյակի, հայ-ադրբեջանական բանակցությունների, ներքաղաքական իրադարձությունների և զինված ուժերի բարեփոխումների հարցերին:

Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Նրա խոսքով, մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, որի վերաբերյալ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են:

Դիտարկմանը, որ սահմանազատման արդյունքում ինչպե՞ս է կարգավորվելու Լաչինչ միջանցքի հարցը, այդ հատվածը սահմանազատումը թողնվելու է ապագայի՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Լաչինի միջանցքի հարցի վերաբերյալ կա կարգավորվում, դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը ստորագերլ են երեք երկրների ղեկավարները:
 
Հարցին, թե արդյոք հայկական կողմը Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը նախապես ծանոթ է եղել, որտեղ վերջին օգտագործեց «էթնիկ հայեր» արտահայտությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այն հարցը, որ այն, ինչ քննարկում ենք Բրյուսելում, դրանց մասին նաեւ պետք է հանրությանը տեղեկացվի: Իհարկե, մենք ակնկլում ենք, որ ավելի հասցեական եւ հստակ հայտարարություններ կլինեն այս առումով: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ դրա հետ կոմունիկացիան, համապատասխանի նրան, ինչ տեղի է ունենում: Պետք է աշխատենք, որպեսզի ստանանք այնպիսի տեքստ, որը նաեւ համապատասխանում է հայկական շահերին ամբողջությամբ»:
 
Արմեն Գրիգորյանը պնդեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտնգության երաշխավորը, 44-օրյա  պատերազմից հետո ավելացել է նաեւ Ռուսաստանի դերակատարությունը. «Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաեւ անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլեւ անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»:
 
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ