Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վահրամ Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վահրամ Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով

Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վահրամ Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին:

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նունե Ավետիսյանին Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակի և այն շուրջ մեկ տասնամյակ հաջող ղեկավարելու առիթով:

Նախարարը բարձր է գնահատել վաստակաշատ տնօրենի ներդրումը թանգարանի զարգացման գործում. «Ձեր շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Պետք է ամեն ինչ անել՝ էլ ավելի մեծացնելու հասարակական հետաքրքրվածությունը թանգարանի նկատմամբ: Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրումը ընդունեք որպես Ձեր աշխատանքի համեստ գնահատական»:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա հակիրճ ներկայացրել է թանգարանի պատմությունը, գործունեությունը, հավաքածուների և տարբեր նմուշների համալրման մանրամասներ: Քննարկվել են թանգարանի շենքային պայմաններին, ցուցադրությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, որը կբացվի այսօր՝ ժամը 16:00-ին, Կառավարական 2-րդ տանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

Ներկայացվելու են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ:

Թեմայի այլ նորություններ