Զելենսկին հայտարարել է Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զելենսկին հայտարարել է Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին

Զելենսկին հայտարարել է Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին

Ուկրաինան «հնարավոր լուծում» ունի Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման խնդրի վերաբերյալ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «իրենք պատրաստ չեն Ռուսաստանի վերջնագրերին՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից հրաժարվելու և Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու հետ»։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին․

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», - ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ի հետ կապված... ես կորցրեցի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից», - հավելել է Զելենսկին։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։

Թեմայի այլ նորություններ