Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ նշելով, որ իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։

«Ոստիկանության աշխատակիցները երթևեկության մասնակիցներին տալիս են պարզաբանումներ երթևեկության անվտանգության շուրջ, իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։ Իսկ 2023-ի վերջին ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին Ստեփանակերտի պարետ նշանակեց։ Նա դարձավ Ադրբեջանի կողմից նշանկված առաջին պաշտոնյան Ստեփանակերտում։

Բաքուն նաև հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Թեմայի այլ նորություններ