Վերապատրաստման դասընթաց՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Վերապատրաստման դասընթաց՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում

Վերապատրաստման դասընթաց՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում

Ծրագրի նպատակն է ուժեղացնել բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Դասընթացի նպատակն  էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը: 

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը  միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։ 

Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որն իրենից ներկայացնում է լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով: 
Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավվելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ