Վայոց ձորի մարզպետը և արտադրող ու մթերող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են խաղողի իրացմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Վայոց ձորի մարզպետը և արտադրող ու մթերող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են խաղողի իրացմանն առնչվող հարցեր

Վայոց ձորի մարզպետը և արտադրող ու մթերող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են խաղողի իրացմանն առնչվող հարցեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր
 
Այսօր՝ օգոստոսի 19- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
 
Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ մարզպետարանը հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի արտադրող-վաճառող և մթերող-վերամշակող շղթայի ներկայացուցիչները դեմ հանդիման բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները: Մարզպետը նշեց, որ խնդիրների վերհանումից հետո անհրաժեշտ է վերլուծել և գնահատել իրավիճակը ու գտնել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կողմերի միջև կապահովեն գործընկերային հարաբերություններ, ինչը ենթադրում է՝ երկու կողմերին էլ բավարարող պայմանների առկայություն:
 
Քննարկվեց խաղողի կանխատեսվող քանակին, ինչպես նաև մթերումների քանակին ու վաճառքի գնին վերաբերող հարցեր: Առաջարկվեց խաղողի իրացման այլ տարբերակներ նաև՝ որպես մրգի՝ մեծածախ վաճառքի կազմակերպում։
 
Արենի համայնքի ղեկավարը ներկայացրեց բնակավայրերում կանխատեսվող խաղողի մոտավոր քանակը և մթերողների հետ պայմանագիր ունեցող անձանց թիվն ու մթերման հնարավորությունները:
 
Որոշվեց վաճառող-գնորդ հարաբերություններն ամրագրել պայմանագրերով, պայմանագրերում զետեղելով խաղողի քանակի, որակի և գնի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ռիսկերին վերաբերող պայմանագրային կետեր:
 
Հանդիպման ավարտին մարզպետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկման համար և հաջողություններ մաղթեց բոլորին:
 

➡ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր ✅ Այսօր՝ օգոստոսի...

Опубликовано ՀՀ Վայոց ձորի մարզպետարան / Vayots Dzor Provincial Administration of RA Среда, 19 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ