Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ-ը հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ արել ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ։

«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - ասել է Միլլերը։

Երեկ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ:

Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը։ Իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները սաստկացան, մասնավորապես, նախագահական ընտրություններին ընդառաջ․ Ադրբեջանում ձերբակալվելցին Abzas Media-ի աշխատակիցներն, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

Թեմայի այլ նորություններ