Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը

Վարչապետը և Ասիական զարգացման բանկի նախագահը քննարկել են գործընկերության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո: Վարչապետը նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է, և մեր երկրում տարբեր՝ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, առողջապահության և կրթության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ՀՀ մասնավոր հատվածի զարգացմանը ցուցաբերվող աջակցությունը վկայում են գործընկերության արդյունավետության մասին: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Մասացուգու Ասագավան ջերմորեն ընդունել է վարչապետ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերության խորացումը: ԱԶԲ նախագահը ողջունել է կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերը և վերահաստատել ինչպես գործընկերության ծրագրով, այնպես էլ համավարակի հարուցած տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղղությամբ Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Պարոն Ասագավան նշել է, որ ԱԶԲ-ի և Հայաստանի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, որի շրջանակում շարունակաբար իրականացվում են ՓՄՁ օժանդակության նախաձեռնությունները, տրանսպորտային, էներգետիկ, առողջապահական, ֆինանսական, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում նախանշված ծրագրերը:

Վարչապետը և ԱԶԲ նախագահը քննարկել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակի, դրա տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող քաղաքականության, այս համատեքստում գործակցության հեռանկարների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին՝ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը համավարակից հետո տնտեսության վերականգնման միջոցառումների փաթեթ է մշակում, որոնց իրականացման գործում մեծապես կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱԶԲ հետ համագործակցությունը:

Թեմայի այլ նորություններ