Վարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մի շարք ուղղություններով բարեփոխումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մի շարք ուղղություններով բարեփոխումները

Վարչապետն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մի շարք ուղղություններով բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:

Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:

Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ