Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում

Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածը: 

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`

  • ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.

  • ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.

  • մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից.

  • գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:

Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ