Ուկրաինային էլ գայթակղեցին դեպի արևմուտք, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուկրաինային էլ գայթակղեցին դեպի արևմուտք, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ. Զախարովա

Ուկրաինային էլ գայթակղեցին դեպի արևմուտք, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Հայաստանի հետ. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանին մաղթում է խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն անցել է իր պատմական դժվարին ճանապարհը, որը ներառում էր ցեղասպանություններ, սեփական ինքնիշխանության համար պաշտպանություն, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնալու սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի, Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից է, ում հետ երկարամյա պատմական կապեր ունեն։

«Ուստի՝ մեր ամբողջ սրտով մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը։ Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, որ Ուկրաինային նույնպես գայթակղեցին դեպի արևմտյան ցանցերի, նրանք խոստացան հիանալի հեռանկարներ, ամեն ինչ գունեղ ներկայացրին, բայց օգտագործեցին, ես չէի ցանկանա, որ նույնը տեղի ունենար Հայաստանի հետ:

Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ունի, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»,- ասել է Զախարովան։

Թեմայի այլ նորություններ