Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար քաղաքացիների հավաքագրման լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    78%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    58%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    67%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.7003
  • Ռուբլի = 4.55311
  • Դոլար = 388.736

Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար քաղաքացիների հավաքագրման լուրերը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար քաղաքացիների հավաքագրման լուրերը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտատրարություն է տարածել.

Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։
Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։
 
Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»:
 
Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։
 
Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՆ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

 

 

◾Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել...

Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Понедельник, 27 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ

Շաբաթվա թեժ 5-յակը