Թրամփը և Բայդենը հաղթել են «սուպերերեքշաբթիի» գրեթե բոլոր փրայմերիզներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թրամփը և Բայդենը հաղթել են «սուպերերեքշաբթիի» գրեթե բոլոր փրայմերիզներում

Թրամփը և Բայդենը հաղթել են «սուպերերեքշաբթիի» գրեթե բոլոր փրայմերիզներում

«Սուպերերեքշաբթիի» օրը՝ մարտի 5-ին, երբ ԱՄՆ-ի 15 նահանգում և մեկ կղզու տարածքում անցկացվել են Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցությունների փրայմերիզներն ու հավաքները, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը ստացել են գրեթե բոլոր ձայները։

Այսպիսով, Թրամփը ներքին կուսակցական ընտրություններում հաղթել է 13 նահանգում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում և Տեխասում, վերջնական պարտության մատնելով իր մրցակից Նիկի Հեյլիին։ Edison Research-ի սոցհարցման տվյալներով՝ Հեյլին իր միակ հաղթանակը տարել է Վերմոնտում և այլևս չունի առաջադրվելու իրատեսական հնարավորություն։ Ալյասկայում քվեարկության արդյունքը դեռ չի հաշվարկվել:

Ջո Բայդենը, որն առաջադրվել է նախագահի երկրորդ ժամկետում, հաղթել է բոլոր փրայմերիզներում, բացառությամբ ամերիկյան Սամոա կղզու տարածքի, որտեղ նա պարտվել է քիչ հայտնի թեկնածու, ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերին:

Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում՝ Թրամփը դարձյալ քննադատել է Բայդենին՝ կենտրոնանալով նրա ներգաղթի քաղաքականության վրա և նրան անվանել պատմության «ամենավատ նախագահը»:

Բայդենն էլ իր հերթին Թրամփին կրկին անվանել է ամերիկյան ժողովրդավարության սպառնալիք։ «Այսօրվա արդյունքները Ամերիկայի ժողովրդին թողնում են հստակ ընտրության առաջ՝ մենք կշարունակե՞նք առաջ շարժվել, թե՞ թույլ կտանք Դոնալդ Թրամփին մեզ հետ տանել դեպի քաոս, պառակտում և խավար, որոնք սահմանվեցին նրա նախագահության ժամանակ»,- ասել է Ջո Բայդենը։

ԱՄՆ-ում նախագահի ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին։

Թեմայի այլ նորություններ