Տեղի կունենա Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    86%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    66%
    12 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 4°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    36%
    11 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 6°C
    52%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Տեղի կունենա Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի կունենա Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն իր ծննդավայր Ներքին Չարբախում զբոսայգի է հիմնել: Ավելի քան մեկ տարի տևած զբոսայգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: Հունիսի 1-ին, ժամը 16:00 տեղի կունենա Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Այդ օրը երեխաների համար նախատեսված խաղահրապարակով զբոսայգում սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ՝ մշակութային միջոցառում, մուլտհերոսների այցելություն, երեխաների ժամանցի կազմակերպում, պաղպաղակի հյուրասիրություն: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, առկա է անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:

Թեմայի այլ նորություններ