Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։

Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է:

347121384580890.jpeg (184 KB)

Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի կատարած հաշվարկների՝ ապրիլի 3-ի առավոտից Թայվանում գրանցվել է առնվազն 322 հետցնցում։

e8.jpg (121 KB)

Ժամը 08:30-ի դրությամբ ապրիլի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել ավելի քան  5 մագնիտուդով չորս հետցնցում:

e77.jpg (118 KB)

Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Հուալյանի գավառում 7,2 մագնիտուդ ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Թայվանում, ինչպես նաև Չինաստանի արևելքի Ֆուցզյանի և Ցզյանսիի նահանգներում:

Թեմայի այլ նորություններ