Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի երեկոյան հանդիպել է այցով Իրանում գտնվող ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ու հանդիպման ժամանակ ասել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի կովկասյան տարածաշրջանը դառնա մրցակցության դաշտ այլոց համար։

 Աշտիանին, ըստ IRNA-ի թղթակցի, պնդել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքն հակառակ արդյունքն է տալու, տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Աշտիանին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է սահմանների անփոփոխելիության, կայունության ու անվտանգության քաղաքականությանը կովկասյան տարածաշրջանում, աջակցում է իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն ու այն համարում է խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմք։

Թեմայի այլ նորություններ