Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    46%
    4 կմ/ժ
  • Լոռի 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    77%
    11 կմ/ժ
  • Արարատ 30°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    61%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    57%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 27°C
    59%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.34071
  • Դոլար = 388.49

Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը

Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը:

Հայաստանը ներկայացրել էՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող:

Հարություն Վանյանը Ստրասբուրգում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 մշակութային օջախներում անցկացված «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը։ Առանձնակի շեշտադրվել է փակման արարողությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Հաշվետվության ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի  համակարգող Սերգեյ Բազարիայի հետ քննարկվել է նաև «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագիրը, որին Հայաստանը կմասնակցի առաջին անգամ։ Բանակցությունների արդյունքում ՀՀ-ն իրավունք է ստացել մինչև 2023 թ․ մարտի 15-ը ներկայացնել ներքին մրցույթում հաղթող աշխատանքը։ Նշյալ համաեվրոպական մրցույթում հաղթած երիտասարդները հնարավորություն կունենան այցելել Ստրասբուրգ քաղաք։

Քվեարկությամբ ընտրվել են նաև «Եվրոպական ժառանգության օրեր»  ծրագրի 2024-2028 թթ․ համաեվրոպական խորագրերը։

Թեմայի այլ նորություններ